News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Բելգիական Forwrd  ստարտափը ChargEST լիցքավորման կոմպակտ սարքի համար դրամահավաքի արշավ է գործարկել Indiegogo–ով։ Այդ սարքը համատեղելի է վարդակների գրեթե բոլոր ստանդարտների հետ։ Որտեղ էլ գտնվի օգտատերը՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, թե Ավստրալիայում, նա միշտ կկարողանա լիցքավորել իր բոլոր շարժական գաջետները։ Մշակողների խոսքով 4 փոփոխական խրոցները հարմար են ավելի քան 150 երկրներում գործածման համար, հայտնում է gagadget.com կայքը։

Հավաքված վիճակում ChargEST –ը շատ քիչ տեղ է զբաղեցնում, քանի որ բոլոր խրոցները կարելի է թաքցնել կորպուսի ներսում։ Նորույթը սարքավորված է ունիվերսալ վարդակով, նաեւ USB 3.0 երեք հանգույցներով։

ChargEST–ից բացի թիմը թողարկել է նաեւ ChargESTBank փոքր արտաքին մարտկոց։

Forwrd-ը մի քանի օրում հավաքել է անհրաժեշտ 20 000 դոլարը՝ չնայած մինչեւ արշավի վերջ դեռ մեկ ամիս կա։ Թիմն արդեն ունի լիցքավորման սարքերի նախատիպերը, իսկ մատակարարումները ծրագրում է սկսել հաջորդ տարվա ապրիլ- մայիս ամիսներին։ Գները հետեւյալն են՝ ChargEST կարելի է պատվիրել 39 դոլարով  (մանրածախ՝ 59 դոլարով), իսկ ChargESTBank  մարտկոցով հավաքածուն կարելի է գնել 89 դոլարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ