News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի բնակիչներից մեկը զարմանալի իրադրության մեջ է հայտնվել։ Լա Խոյա գյուղում բնակվող տղամարդը որոշել էր ծննդյան երեկույթ կազմակերպել իր 15 –ամյա դստեր համար ու սոցցանցերում նրա ընկերների համար այդ մասին հայտարարություն էր հրապարակել։ Այն փաստը, որ երեկույթի մասին հայտարարությունը բաց բնույթ ուներ եւ տեսանելի էր ոչ միայն հոբելյարի հարազատներին ու ընկերներին՝ մեքսիկացին նկատել է միայն այն բանից հետո, երբ տեսել է թե քանի օգտատեր է արձագանքել իր հրավերքին։

Ռուբի Իբարա Գարսիայի ծննդյան հավաքույթին մասնակցելու ցանկություն էր հայտնել 1․2 մլն մարդ, այդ թվում «Վերակրուս» ֆուտբոլի թիմի ամբողջ կազմը ու բազմաթիվ օտարերկրացիներ։

Մեքսիկուհու ծննդյան հավաքույթին հյուրերից բացի ներկա են լինելու նաեւ զինվորականներ ու ոստիկաններ, որոնց խնդիրն է լինելու անվտանգության ապահովումը, նաեւ Կարմիր խաչի աշխատողներ։

Տեղի ավիափոխադրողներից մեկն էլ արդեն խոստացել է նվազեցնել ավիոտոմսերի գները Ռուբիի բազմաթիվ հյուրերի համար, փոխանցում է Informing.ru-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ