News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գվատեմալայի բնակիչները այրել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թղթե պատկերը, որի վրա նրան կոտոշներ էին նկարել՝ որպես սատանայի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Թրամփի կոշտ դիրքորոշումը միգրանտների նկատմամբ, այդ թվում՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու խոստումը, զայրացրել են ԱՄՆ–ի լատինամերիկացիներին, նշում է գործակալությունը։

«Մենք դեմ ենք այդ մարդուն տարբեր հարցերի շուրջ նրա դիրքորոշման պատճառով՝ լինի դա միգրանտներին վտարելը, թե պատի կառուցումը։ Մենք համաձայն չենք»,– ասել է La Quema del Diablo կոչվող արարողության մասնակիցներից մեկը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ