News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի նոր շենքի գույքն արդեն պատվիրվել է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանը: Նա նշեց, որ դիմել էին մարզպետարան, որտեղից խոստացել են  դպրոցի համար նոր գույք ձեռք բերելու հարցում օգնել: Դպրոցի տնօրենը հույս հայտնեց, որ աշակերտները ձմռանն արդեն դասի կգնան նոր եւ բարեկարգված շենքում:

Դպրոցի նոր շենքի շինարարությունն արդեն երկու ամիս է ավարտված է, սակայն, աշակերտները շարունակում են դասի գնալ դպրոցի հին շենքում՝ գույքի բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ աշակերտները սեպտեմբերի 27-ին դասադուլ արեցին, նրանց խոստացան, որ նոր շենքը մինչեւ հոկտեմբերի 10-ը պատրաստ կլինի: Երեխաները բողոքում էին, որ ցուրտ դասասենյակներում դաս անել չեն կարողանում:
Լուսանկարը՝ Hetq.am-ի

Տպել
Ամենաշատ