News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի կառավարությունում ողջունել են երկու նոր աշխատակիցներին՝ Օսսի ու Էվի կատուներին, որոնց պարտականություններն են Դաունինգ սթրիթի մկներին ու առնետներին բռնելը, գրում է The Guardian–ը։

Նոր աշխատողները կմիանան իրենց ցեղակիցներին՝ Գլադսթոնին՝ Ֆինանսների նախարարությունից, Լարիին՝ վարչապետի նստավայրից, նաեւ ԱԳՆ-ի աշխատակից Պալմերսթոնին։

Լարի կատուն, որը Դաունինգ սթրիթի գլխավոր մուկ որսացողն է, իր պաշտոնը զբաղեցնում է 2011-ից։ Վարչապետ Դեւիդ Քեմերոնի հրաժարականից հետո նա շարունակել է իր աշխատանքը։ Բրիտանական ԱԳՆ-ի աշխատակից Պալմերսթոնը ընդունվել է աշխատանքի 2016-ի ապրիլին։ Գլադսթոնը՝ կատվազգիների ընտանիքի երրորդ ներկայացուցիչն է, որը ծառայում է կառավարական շենքերում, աշխատանքի է ընդունվել 2016-ի հուլիսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ