News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Աշուղ Բիդլի հեքիաթները» գիրքը, որը պատրաստել էր բրիտանացի հանրահայտ գրող Ջոան Ռոուլինգը, աճուրդի է դրվել Sotheby's–ում, հայտնում է Reuters–ը։

«Աշուղ Բիդլի հեքիաթներ» գիրքը մտնում է «Հոգվարթսի գրադարան» շարքի մեջ։ Այս նմուշը, որը աճուրդի է դրվել, այն վեց կրկնօրինակներից է, որոնք Ռոուլինգը ինքն էր պատրաստել ու նվիրում էր նրանց, ովքեր օգնել են իրեն կյանքի կոչել Հարի Փոթերի մասին պատմությունը։

Գիրքը վաճառում է խմբագիր Բարի Քաննինգը։ Նա է խմբագրել Ռոուլինգի «Հարի Փոթերն ու փիլիսոփայական քարը» դեբյուտային գիրքը։

Աճուրդը կանցնի դեկտեմբերի 13-ին Լոնդոնում։ Ակնկալվում է որ գիրքը կվաճառվի 300-  500 հազար ֆունտ սթերլինգով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ