News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում շրջանառության մեջ են դրվելու պլաստիկի հիմքով տպագրված թղթադրամներ։ Այս մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարար Արջուն Ռամ Մեգվալը, գրում է The Economic Times թերթը։

Նոյեմբերի 8-ին Հնդկաստանում սկսվել է դրամական բարեփոխում ՝ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար։ Շրջանառությունից հանվել են ամենագործածական խոշոր թղթադրամները՝ 500 ու 1000 ռուպի անվանական արժեքով։ Դրանց փոխարեն ներդրվելու են 500 ու 2000 ռուպի անվանական արժեքով նոր թղթադրամներ, ընդ որում իշխանությունները սահմանափակել են հին թղթադրամների փոխանակությունը նորերով։ Երկրում զգացվում է կանխիկ միջոցների պակաս, դրա համար էլ թղթադրամների գործածման տեւողության բարձրացումը մեծ նշանակություն ունի։

Հնդկաստանի պահուստային բանկը վաղուց էր ծրագրում պոլիմերային հիմքով թղթադրամների թողարկում սկսել։ Դեռ 2014-ին Հնդկաստանի կառավարությունը խոստացել էր շրջանառության մեջ դնել 10 ռուպի անվանական արժեքով մեկ միլիարդ պլաստիկ թղթադրամներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ