News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը կարծում է, որ եթե պատգամավոր Գագիկ Ծառուկյանը մասնակցի խորհրդարանի նիստերին,  դրանից որեւէ բան չի փոխվելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մախսուդյանը՝ պատասխանելով հարցին, թե Ծառուկյանի ինչի՞ն է պետք պատգամավորի մանդատը, եթե նա ընդհանրապես չի ներկայանում խորհրդարան, անգամ չի մասնակցում քվեարկություններին։

«Նա ուզում է մոտիկից կանգնած լինել ժողովրդին... երկիրը քանդվում է։ Նա  օրենսդրական գործունեությանը մասնակից է լինում իր խմբակցության միջոցով։ Ծառուկյանը, որ եկավ դեմ կամ կողմ քվեարկեց, ի՞նչ ա փոխվում, ոչ մի բան էլ չի փոխվում մենակ Ծառուկյանով, բայց ինչ հարցեր եղել է քվեարկելու, խմբակցությունը խորհրդակցում է Ծառուկյանի հետ, նոր քվեարկում»,-ասաց Վահագն Մախսուդյանը։

Ինչ վերաբերում է  կուսակցության նախկին ղեկավարի վերադարձին, ասաց, որ ԲՀԿ խորհրդի նիստից հետո Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ զգացել են, որ կվերադառնա, թե ինչ ձեւաչափով՝ «չեն զգացել»։

«Քաղխորհդի որոշումից հետո հանդիպել ենք, մենք զգացինք, որ կվերադառնա, բայց ինչ ձեւով՝ ինքը կհայտարարի»։

Մեր հիշեցմանը, թե 2015-ի հայտնի դեպքերից հետո կարո՞ղ է որպես ընդդիմադիր վերադառնալ,  պատգմավորն հիշեցրեց իրենց կուսակցության մոտեցումները։  «Մեր կուսակցությունը կառուցողական ընդդիմություն է խորհրդարանում,  այսպես եմ հասկանում, որ լավ բան է արվում, պետք է ողջունել,  խրախուսել, իսկ վատին դեմ ենք եղել։ Թեկուզ պարտադրանք է եղել՝ կողմ քվեարկենք, մենք անընդհատ դեմ ենք քվեարկել»։

Մախսուդյանն ասաց, որ իշխանափոխության կարիք էլ չի լինի, քանի որ 2017-ից հետո խորհրդարանական կառավարում է լինելու, ինչը նշանակում է, որ միանձնյա որոշում չի լինի, մասնավորապես վարչապետի նշանակման հարցում։ 

«Արդեն գնում ենք պառլամենտական հանրապետության, այստեղ արդեն ուրիշ ձեւի հարցեր են դրվում։ Եւ խորհրդարանում, եւ կառավարություն կազմելը, միանձնյա նշանակումներ չեն լինի։ Հաջորդ ընտրություններին արդեն կոնսոլիդացիայի արդյունքում պիտի վարչապետ նշանակեն, իսկ դա այլընտրանք է բերում։ Ինչ էլ որ արվի, նախկինի նման չի լինի, ընտրությունների լեգիտիմությունը որոշակի կպահպանվի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ