News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը հրաժարվել է Պուտինին ակիտա-ինու տեսակի եւս մեկ շուն նվիրելու մտադրությունից, ինչը նախատեսում էր անել դեկտեմբերի 15-16-ը Ճապոնիա Պուտինի պաշտոնական այցի ժամանակ։ Այս մասին ասվում է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Կոիտի Խագիուդիի կայքում հրապարակված հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ճապոնական կողմը «կապվել է ռուսականի հետ», ու «ցավոք, այս անգամ» ռուսակական կողմը մտադիր  չէ ընդունել նման նվեր։

Պուտինին ակիտա-ինու շուն նվիրելու մտադրության մասին ավելի վաղ տեղեկացրել էր Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդա Սուգան։

«Մենք քննարկում ենք նման հնարավորություն (Մոսկվայի հետ), բայց ցավոք դեռ դրական պատասխան չենք ստացել»,- ասել է նա այդ տեսակի շներ բուծող կենդանաբուժական ասոցիացիայի անդամների հետ հանդիպման  ժամանակ։

2012-ին Ճապոնիան արդեն Պուտինին  նվիրել էր ակիտա-ինու տեսակի շան քոթոթ՝ Յումե անունով, ինչը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «երազանք»։ Դա հյուսիսային Ակիտա պրեֆեկտուրայի նահանգապետ Նորիխիսա Սատակեի նվերն էր որպես երախտագիտություն այն օգնության համար, որը Ռուսաստանը ցուցաբերել է Ճապոնիային 2011-ի մարտիտարերային աղետներից հետո։ Ի պատասխան՝ Պուտինը սիբիրյան կատու էր  նվիրել Ակիտայի նահանգապետին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ