ԵԱՀԿ անդամ երկրներում բնակվող մոտ 10 հազար մարդ միացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, հակամարտությունների գոտուց նրանց վերադարձը սպառնալիք է պարունակում։ Այս մասին Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցն ասել է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հիմա մենք գիտենք, որ ԵԱՀԿ տարածքից տասը հազար մարդ է միացել ԻՊ ահաբեկիչներին Սիրիայում, Իրաքում եւ Լիբիայում՝ սպանելով, բռաբարելով ու փորձելով ոչնչացնել կրոնական փոքրամասնություններին»,- ասել է նա։