News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն ու Հայաստանը որակը արագությունից վեր են դասել ու բավականին մոտ են համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտին։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար, ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը։

Նրա խոսքով բանակցությունները լավ են ընթանում։ «Նոյեմբերի վերջին մենք անցկացրեցինք համաձայնագրի քաղաքական մասերի վերաբերյալ բանակցությունների 6-րդ փուլն ու ավարտեցինք առեւտրի վերաբերյալ 4-րդ փուլը։ Տարբեր այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ զուգահեռ բանակցություններում նույնպես առաջընթաց կա տեսակոնֆերանսների միջոցով»,- ասել է Մայա Կոսիյանչիչը։ Այդ տեսակոնֆերանսներից վերջինը, շարունակեց նա, անցել է հոկտեմբերի 30-ին ու վերաբերում էր էներգետիկ համագործակցությանը։ «Մենք որակը արագությունից վեր ենք դասել ու չնշելով բանակցությունների ավարտի համար որոշակի օր՝ ես կասեի, որ մենք բավականին մոտ ենք այդ նպատակին։ Բանակցություններում գիտես, թե երբ ես սկսում, բայց չես կարող 100 տոկոսով կանխատեսել դրանք ավարտելու ու համաձայնագիրը կնքելու օրերը։ Դա մեծամասամբ կախված է բանակցություններն ավարտելու հարցում Հայաստանի կառավարության կամքից»,- շեշտեց Մայա Կոսիյանչիչը։ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, հավելեց նա, կարող է վավերացվել բանակցություններն ավարտելուց անմիջապես հետո։

Հիշեցնենք, որ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտնել էր, որ բանակցությունների հաջորդ՝ 7-րդ փուլն անցնելու է այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Բրյուսելում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ