News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Դալար գյուղում ռելսերի վրա ինքնասպան եղած 26-ամյա Արայիկ Ա.-ի մոտ վերջին մի քանի ամսվա ընթացքում տարօրինակ վարքագիծ են նկատել: NEWS.am-ի հետ զրույցում Դալարի բնակիչներից մեկը պատմեց, որ Արայիկը իր ծանոթներից մեկին պատմել է, որ իրեն ինչ-որ ուժեր են անհանգստացնում, իրեն հանգիստ չեն թողնում. «Ավելի վաղ նա հոգեկան խնդիրներ է ունեցել, դեպքից մի 25 օր առաջ իր ծանոթին պատմել է, որ ինչ-որ ուժեր են իրեն անհանգստացնում եւ ինքը չի կարողանում հաղթել նրանց»:

Արայիկ. Ա-ի մայրը տարիներ առաջ է մահացել, նա ապրում էր հոր եւ եղբայրների հետ: 26-ամյա երիտասարդը Դալարում գեղեցության սրահ է ունեցել եւ աշխատել որպես վարսահարդար:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դալար գյուղով անցնող երկաթգծի ուղեփակոցի մոտ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, վաղ առավոտյան հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի՝ գլուխը պոկված։

Ավելի ուշ պարզվել է՝ նա Դալար գյուղի 26-ամյա բնակիչն է, անունը՝ Արայիկ։ Ըստ գյուղում տարածված տեղեկությունների՝ երիտասարդը երեկ գիշեր ինքնասպանություն է գործել երկաթգծի ռելսերի վրա։ Թե ինչ հանգամանքներում է մահացել երիտասարդը, կպարզվի քննության ընթացքում։

Տեղի ունեցած դեպքը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից, մանրամասներ չեն նշել։ Նշել են, որ հարուցվել է քրեական գործ նշված դեպքով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։

Մահացածը Դալար գյուղի  գյուղապետի եղբոր տղան է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրվորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Հնդկաստանում տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով  10 մարդ է զոհվել
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանի շրջանում...
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական...
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները
Մարտի 26-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում...
Ամենաշատ