ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դեկտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում ավտովթարից մահացած ՀՀ պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակից Ալեքսան Սիմոնյանի լուսանկարը:
Հիշեցնենք, որ վթարվել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ծառայողական մեքենան: Վթարի հետեւանքով մահացել է նաեւ վարորդ, պայմանագրային զինծառայող Արմեն Մուսիկյանը: