News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի վերջին ճեպազրույցներում արդեն նախընտրական տրամադրություններ էին: Խոսվել է ընտրացուցակների, դրանք գլխավորողների, ընտրություններին միայնակ կամ քաղաքական միավորումներով մասնակցելու մասին: Հստակություններ արդեն կան: ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորելու է հանրապետության նախագահ, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Վահրամ Բաղդասարյանը դրան որեւէ խոչընդոտ չի տեսնում:

Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակն էլ գլխավորելու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Լեւոն Զուրաբյանը չի բացառում, որ մինչ ընտրությունները քաղաքական այլ ուժերի հետ հանդիպումներ կլինեն, բայց, ըստ նրա, հազիվ թե Տեր-Պետրոսյանին այլընտրանք առաջարկվի:

Միքայել Մելքումյանն առայժմ դժվարանում է ԲՀԿ-ի ցուցակի առաջին դեմքի անունը նշել: Ասում է՝ ակտիվ քաղաքականություն Գագիկ Ծառուկյանի վերադարձի, կրկին ԲՀԿ-ն գլխավորելու եւ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի մասին Ծառուկյանն ինքը կհայտարարի, ընդ որում՝ մոտ ապագայում: Անդրադառնալով խոսակցություններին, որ Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ ընտրություններին մասնակցելու «դաբրո» ստացել, Մելքումյանը կարծիք է հայտնել, որ «դաբրո»-ի ինստիտուտը պարզապես հնացել է:

«Հայկական վերածնունդ»-ն ընտրություններին միայնակ է մասնակցելու: Այլ ուժերի հետ քննարկումներ կլինեն, բայց դաշինք կազմելու հավանականությունը Մհեր Շահգելդյանը բացառում է:

Գերմանիայի արտգործնախարարը չի ուզում «մատով ցույց տալ», բայց ղարաբաղյան հակամարտության բանակցությունները փակուղի մտցնելու մեղավոր է համարում ապրիլյան պատերազմը սկսողներին: Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն այսպես է պատասխանել բանակցային գործընթացի մասին ադրբեջանցի լրագրողի հարցին: Փոխարենը խնդրի մասին թափանցիկ ակնարկներով չեն խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Դիտարկմանը, որ եռանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարությունում հստակ անուն չի տրվել, թե ում է ուղղված բռնությունը դադարեցնելու կոչը, Էդվարդ Նալբանդյանն արձագանքել է. նրանք դիվանագիտական լեզվով են խոսում: Տարածած հայտարարության մեջ եռանախագահները մտահոգություն են հայտնել ապրիլյան բռնություններից հետո շարունակվող զինված միջադեպերի առիթով, դատապարտել ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը:

Նշենք, որ երեկ երեկոյան Համբուրգում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Չի բացառվում նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների մակարդակով հանդիպում: Էդվարդ Նալբանդյանի խոսքով, սակայն, այդ հանդիպումները պետք է ավելի մանրակրկիտ պատրաստվեն, որովհետեւ մեր հարեւան երկրից հայտարարություններ են հնչում, որ միջազգային իրավունքը ոչինչ է եւ կարեւորն ուժի կիրառումն է:

Ինչպես անել, որ գիտնականները լավ ապրեն: Գիտությունների ազգային ակադեմիայում վարչապետ Կարեն Կարապետյանն այս հարցը քննարկել է հենց գիտնականների հետ: Վարչապետն առաջարկել է հստակ ձեւակերպել բոլոր առաջարկներն ու կարիքները, դրանց տրամաբանությունը, իսկ բոլոր տրամաբանական առաջարկներն աջակցություն կստանան: Կարեն Կարապետյանն ընդգծել է. գիտության ոլորտի համար պատրաստ է ապահովել բոլոր անհրաժեշտ հարթակները: Հենց հանդիպման ընթացքում առաջին գործնական առաջարկն է հնչել. «Հայկենսատեխնոլոգիա»-ի ղեկավար Աշոտ Սաղյանի խոսքով՝ կենտրոնն էկոլոգիապես մաքուր կենսապարարտանյութ է արտադրում, որը կարող է լավագույնս փոխարինել ազոտական պարարտանյութին, բայց պետությունը պարարտանյութը մասնավորի միջոցով ներկրում է արտերկրից: Վարչապետը խոստացել է հանդիպում կազմակերպել ոլորտի պատասխանատու նախարարի հետ:

Հալեպում գնդակոծության է ենթարկվել հայ համայնքին պատկանող ծերանոցը: Բերիո թեմի տեղեկացմամբ՝ ահաբեկիչները հրթիռակոծել են հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում գտնվող Գյուլբենկյանի անվան ծերանոցը: Շենքը վնասվել է: Բարեբախտաբար, ծերանոցում բնակվող տարեցները չեն տուժել: Արդեն սկսել վերականգնել շենքը:

Ողբերգական դեպք Արարատի մարզում: Դալար գյուղով անցնող երկաթգծի ուղեփակոցի մոտ վաղ առավոտյան երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլուխը պոկված: Պարզվել է, որ նա Դալարի 26-ամյա բնակիչն է, անունը՝ Արայիկ։ Գյուղում տարածված տեղեկությունների համաձայն՝ երիտասարդը գիշերն ինքնասպանություն է գործել՝ գլուխը դնելով երկաթգծի ռելսին: Ոստիկանությունում հաստատել են լուրը, բայց մանրամասներ չեն նշել:

Դեկտեմբերի 9-ին դոլարը շարունակել է թանկանալ, իսկ եվրոն թռիչքից հետո կտրուկ անկում է գրանցել: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 513, ռուբլունը՝ 7 դրամ 67 լումա, ֆունտինը՝ 609 դրամ։

Դեկտեմբերի 10-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորում երեկոյան ժամերին թույլ տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով: Երեւանում վաղը երեկոյան ժամերին թույլ տեղումներ կլինեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ