News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանի քաղաքացիների մեծ մասը թերահավատորեն է վերաբերվում կառավարության հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը։ Դեկտեմբերի 9-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, NEWS.am- ը հարցում է անցկացրել Երեւանում՝ պարզելու՝ արդյոք նրանք հավատում են կառավարության պայքարի արդյունավետությանը, ինչ քայլեր են առաջարկում՝ կոռուպցիան արմատախիլ անելու համար եւ արդյոք երբևէ կաշառք տվել, կամ առաջարկել են։

Հարցվածների մեծ մասի կարծիքով՝ կառավարության հայտարարած պայքարն արդյունք չի տալու, քանի որ այն խոր արմատներ ունի եւ շատ երկար ժամանակ ու ցանկություն է հարկավոր այն վերացնելու համար։ Ոմանք չեն հավատում, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ավելի շոշափելի արդյունքի է հասնելու, քան նրա նախորդը։

«Նույն կամպանիան է։ Ոչ մի բան էլ չեն անելու։ Եթե վարչապետը գոնե չմտներ Հանրապետականների մեջ, մի բա կարող ա աներ։ Բայց ոչ մի բան էլ չի անելու»,– ասաց տարեց քաղաքացիներից մեկը։

«Ովքեր բողոքում են կոռուպցիայից, հենց նրանք էլ զբաղվում են դրանով»,– նշեց մեկ ուրիշը։

«Երկար ժամանակ կտևի կոռուպցիան վերացնելը, ես երևի չեմ կարա այդքան ապրեմ, որ տեսնեմ դրա վերացումը»,– ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Չնայած մեծամասնությունը չի վստահում կառավարության հակակոռուպցիոն ծրագրերին,  սակայն իրենք էլ իրավիճակը փոխելու որևէ ելք չեն տեսնում։

Հարցին, թե արդյոք երբեւէ կաշառք տվել են որեւէ խնդիր լուծելու համար, քաղաքացիներից ոմանք պատասխանեցին, որ դեպքեր եղել են՝ հիմնականում առողջապահության եւ կրթության ոլորտներում։

Տպել
Ամենաշատ