Դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց: Արեւելյան /Մարտունի/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ձեռքի հակատանկային /2 արկ/ եւ հաստոցավոր ավտոմատ/4 արկ/ նռնականետեր:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում եւ շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: