News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանի շուրջ վերադառնալու նախապայման, կարող է պահանջել բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: Այս մասին Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի միջոցառման ընթացքում հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը.

«Ես օրինակ հայերին չէի մեղադրի, եթե բանակցությունները վերսկսելու նախապայման դրվեր սեղանի շուրջ Ղարաբաղի մասնակցությունը»,- հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը, այլեւ հրաժարվում է բանակցություններ վարել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, պնդելով, որ հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է: Էվանսի խոսքով սակայն, Ղարաբաղը վաղուց պատրաստ է դուրս գալ Հայաստանի հովանու տակից եւ ինքնուրույն քաղաքականություն վարել. «Ղարաբաղը մեծանում է: Եվ Ղարաբաղը որոշակիորեն Հայաստանից անջատվում է: Ոչ թե բացասական իմաստով, այլ անկախ լինելու իմաստով»:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ Միացյալ Նահանգների դերի մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում խոսել է նաեւ Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնը: Նրա խոսքով, կոնգրեսականները նախատեսում են մոտ ապագայում այս հարցերը քննարկել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ.

«Մենք նախատեսում ենք հանդիպել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ, որպեսզի համոզված լինենք, որ նրանք պատշաճ ուշադրություն են դարձնելու Մինսկի խմբում ամերիկյան համանախագահությանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, որն Արցախը հայաշատ կպահի»:

Կենգրեսական Փալոնն ընդգծել է, որ Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը երկկուսակցական է եւ շարունակելու է արդյունավետ կերպով գործել անկախ նրանից, թե ում կողմում է Կոնգրեսի մեծամասնությունը՝ դեմոկրատների թե, ինչպես այժմ` հանրապետականների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ