Պերուի Լիմա նահանգում ներկերի ֆաբրիկայում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Andina գործակալությունը:
Կրակը մարելու գործում շուրջ 150 հրշեջներ են ներգրավվել:
Դեպքի վայր փրկարարներ եւ բժիշկներ են ժամանել, ինչպես նաեւ ոստիկաններ:
Գործակալության փոխանցմամբ՝ տուժածների եւ զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան: