News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) կարծում է, որ Ռուսաստանն իբր միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին, որպեսզի հանրապետական Դոնալդ Թրամփին օգնի հաղթել: Այս մասին հայտնում է Washington Post-ը:

Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ ԿՀՎ-ն պարզել է այն անձանց, որոնք իբրեւ կապված են Ռուսաստանի իշխանությունների հետ եւ WikiLeaks-ին են փոխանցել Դեմոկրատական կուսակցության կոտրած սերվերների նամակները, այդ թվում՝ Հիլարի Քլինթոնի շտաբի նախագահ Ջոն Փոդեսթայի նամակները:

ԿՀՎ-ի կարծիքով՝ այդ անձինք նպատակադրվել էին վնասել Քլինթոնի նախընտրական արշավին եւ Թրամփին օգնություն ցուցաբերել:

Նախկինում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան հետախուզական ծառայություններին հանձնարարել էր քիբերհարձակումների եւ համակարգերի մեջ արտասահմանյան միջամտությունների ամբողջական քննություն կատարել, որոնք գործարկվել էին 2016-ի նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ