News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրիան ԵԱՀԿ-ում իր նախագահության շրջանում կկենտրոնանա կառույցի երկրներում առկա հակամարտությունների լարվածության թուլացման վրա: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ավստրիայի ԱԳ նախարար եւ ԵԱՀԿ ապագա գործող նախագահ Սեբաստիան Կուրցը:

«2017 թվականին ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությանն ընդառաջ. Մենք կկենտրոնանանք հակամարտություններում լարվածության նվազման, արմատականության դեմ պայքարի եւ վստահություն կառուցելու վրա»,-գրել է Կուրցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 8-ին, Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի 23-րդ նիստում Սեբաստիան Կուրցը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անհնար է լուծել ռազմական ճանապարհով. «ԵԱՀԿ-ն շատ կարեւոր դեր է խաղում այդ երկխոսության մեջ»:

Նշենք, որ 2017 թվականին ԵԱՀԿ նախագահությունը Գերմանիայից կանցնի Ավստրիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ