News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ո՞վ, եթե ոչ մենք պետք է պայքարենք հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ղրղզստանում Բռնաճնշումների զոհերի հիշատակի պանթեոնում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ-ից NEWS.amհայտնում են, որ Շարմազանովը ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության անդամների հետ այցելել է Բռնաճնշումների զոհերի հիշատակի պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Պատգամավորները կարեւորել են անցյալի հանցագործությունների դատապարտումը, որպեսզի նորերը կանխվեն:

ԱԺ փոխնախագահը նշել է. «Այսօր` դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի հռչակագրի օրը, մենք գլուխ ենք խոնարհում բոլոր անմեղ զոհերի հիշատակի առջեւ: Ո՞վ, եթե ոչ մենք՝ խորհրդարանականներս, պետք է պայքարենք հանուն մարդու իրավունքների պաշտպանության ու ընդդեմ ոճրագործությունների: Իմ ժողովուրդը դարասկզբում Օսմանյան Թուրքիայում եւ դարավերջում Սումգայիթում ու Բաքվում դարձել է նման հանցագործության զոհ: Մարդու իրավունքների դաժան ոտնահարում էր ապրիլին Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի: Այսօր մենք պարտավոր ենք մեր միասնական «ոչ»-ն ասելու այսօրվա բարբարոսներին: Դա է միակ ճշմարիտ հարգանքն այստեղ հուղարկավորված անմեղ զոհերի առջեւ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ