News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ընտրություններից հետո առաջին օրերի ընթացքում մի քանի ընկերություններ է փակել, որոնց թվում Սաուդյան Արաբիայի հետ կապված չորս կազմակերպություններ կան: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Նշվում է, որ Թրամփը նման միջոցի դիմել է, որպեսզի խուսափի ԱՄՆ նախագահի պաշտոնում շահերի պոտենցիալ բախումից:

Trump Organization ընկերության գլխավոր իրավաբան Ալան Գարթենը հաստատել է ընկերությունների փակման մասին տեղեկությունը՝ դա անվանելով «առօրյա մաքրում»: Նա, միաժամանակ, հայտարարել է, որ Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ կապված բիզնես չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ