News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու)  սպանության գործով   նյութերում առկա չէ որեւէ ապացույց, որ դեպքի ժամանակ գործով մեղադրյալ Արարատ Նիկողոսյանը եղել է թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատ Նիկողոսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Նա նշեց, որ տուժողի իրավահաջորդի այն հայտարարությունը, թե քրեական գործում առկա գաղտնալսման ձայնագրություններով պարզվել է, որ Արարատ Նիկողոսյանը զրույց է ունեցել ընկերուհու հետ եւ ասել, թե ինքն է խփել Եղիշե Խաչատրյանին, իրականությանը չեն համապատասխանում:

«Քրեական գործում առկա գաղտնալսման ձայնագրություններով առկա չէ Արարատ Նիկողոսյանի կողմից դեպքի հանգամանքներին վերաբերող խոսակցություն: Անհրաժեշտ է, որ կողմը լավ ծանոթանա քրեական գործի նյութերին: Ձայնագրություններում նման բովանդակությամբ խոսակցություն առկա չէ, քրեական գործի նյութերում նման խոսակցություն կա դեպքի հետ առնչություն չունեցող մեկ այլ անձի մասնակցությամբ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը եւ նրա ներկայացուցիչ՝ փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտարարել էին, որ դատատոքսիկաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ գործով անցնող մեղադրյալները եղել են թմրանյութի եւ ալկոհոլի ազդեցության տակ:

Հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 58-ամյա Եղիշե Խաչատրյանի եւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների միջեւ Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:

Այս գործով կալանավորված են Երեւանի բնակիչներ, 26-ամյա Խաչիկ Կոսյանը, 26-ամյա Արարատ Նիկողոսյանը եւ Յուրի  Հակոբյանը եւ Արարատ Նիկողոսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ