News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 11-ին նշվում է Լեռների միջազգային օրը (International Mountain Day), որը հիմնադրվել է 2003 թվականի հունվարին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 57-րդ նստաշրջանի որոշմամբ:

Ըստ Calend-ի, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը միջազգային հանրությանը կոչ է արել այդ օրը միջոցառումներ կազմակերպել՝ ուշադրություն հրավիրելով մոլորակի լեռնային շրջանների զարգացման խնդիրներին եւ դրանց բնակչությանն օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությանը:

Լեռները զբաղեցնում են ցամաքի ավելի քան մեկ քառորդը, կարեւոր դեր են խաղում մեր աշխարհի՝ կայուն տնտեսական զարգացման հասնելու գործում, բացի այդ՝ տուն են հանդիսանում մոլորակի բնակչության 10%-ի համար:

Չի կարելի մոռանալ նաեւ, որ լեռները բազմաթիվ ինքնատիպ բույսերի եւ կենդանիների համար արգելոց են, Երկրի բոլոր հիմնական գետերի ջրի աղբյուր: Սակայն այսօր ավելի եւ ավելի շատ են խոստովանում, որ լեռները խոցելի էկոհամակարգեր են, որոնք գլոբալ նշանակություն ունեն՝ որպես քաղցրահամ ջրերի համաշխարհային պաշարների մեծ մասի աղբյուր, ինքնատիպ կենսաբազմազանության եւ հարուստ մշակութային ժառանգության բնօրրան, հանգստի եւ տուրիզմի տարածված վայր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ