News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԼՂՀ պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 19-ին տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով զոհված 19-ամյա Թեմուր Սլոյանի քրեական գործով նախաքննության ավարտն անընդհատ հետաձգվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին մահացած զինծառայողի հարազատները: Դեպքից 8 ամիս անց հարազատներին դեռ պարզ չէ՝ ինչու պետք է Թեմուրն սպաներ իր ծառայակցին, այնուհետեւ՝ ինքնասպան լիներ: Նրանց խոսքով, առաջացած այս բոլոր հարցերի պատասխանները կարող են տալ միայն նախաքննությամբ պարզված հանգամանքները, որոնց բացահայտումը, սակայն, անընդհատ հետաձգվում է:

Մեզ հետ զրույցում իրավաբան Հասան Թամոյանը տեղեկացրեց, որ ՀՀ Քննչական կոմիտեից այս քրեական գործի առնչությամբ հայտնել են,  որ նախաքննությունն հետաձգվում է՝ ապրիլյան դեպքերի պատճառով:

«Ասում են՝ ապրիլյան դեպքերը դարձել են պատճառ քրեական գործի նախաքննության երկարացման, որովհետեւ որոշ գործողություններ հետաձգվել են այդ պատճառով: Բայց ասացին, որ արդեն շուտով նախաքննությունը կավարտվի»:

Մահացած զինծառայողի մորը՝ Խանում Սլոյանին, Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ նա  հարուցված քրեական գործում ներգրավվել է որպես վկա՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու: Սակայն, Թեմուրի մոր համար անհասկանալի է՝ ինչու է ինքը որպես վկա ներգրավվել:

Նշենք, որ Թեմուր Սլոյանի մայրը նամակ էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական  բաժին, որով խնդրել էր իրեն տեղեկացնել, թե իր որդու մահվան դեպքով հարուցված քրեական գործում ինքն  ինչ կարգավիճակ կարող է ունենալ  եւ ինչ փուլում է նախաքննությունը։ Մահացած զինծայողի մայրը նաեւ խնդրել էր իրեն տրամադրել իր որդու մահվան դեպքով քրեական գործ հարուցելու մասին որոշումը, տեղեկացնել՝ ինչ փուլում է նախաքննությունը, սակայն,  Թեմուրի հարազատներին նախաքննության ընթացքի մասին մանրամասներ չեն աղորդվել՝ նշելով, որ դա արվում է ելնելով նախաքննության ընթացքի գաղտնիությունից:

Թեմուրի հարազատներ բողոքում են նախաքննության ընթացքից, նրանց խոսքով՝ Թեմուրի մահվանից 6 ամիս անց նախաքննական մարմինը որեւէ քայլ չի ձեռնարկել՝ նրա մահվան պատճառները բացահայտելու համար: Թեմուրի հարազատների խոսքով, պաշտոնական վարկածը, թե Թեմուրը իրեն ամրակցված գնդացրից կրակել է 19-ամյա զինծառայող Կամո Հովհաննիսյանին  եւ դրանից հետո ինքնասպան եղել, չի համապատասխանում իրականությանը: Կամո Հովհաննիսյանը Քարվաճառի շրջանի Նոր Էրքեջ համայնքի ղեկավարի որդին է, NEWS.am-ի հետ զրույցում Կարեն Հովհաննիսյանի հայրը՝ Արա Հովհաննիսյանը նշել էր, որ իրենք նույնպես դժգոհ են գործի նախաքննությունից, 6 ամիս անց նրանք նույնպես նախաքննության ընթացքի վերաբերյալ որեւէ տեղեկություն չունեն:

Թեմուր Սլոյանը Կոտայքի մարզի Պռոշյան համայնքից էր: Նա տան փոքրն էր, իրենից մեծ երեք քույր ունի: Հայրն էլ տարիներ առաջ էր մահացել, Թեմուրն ապրում էր մոր հետ:

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության` նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, N զորամասի 3-րդ ջոկի գնդացրորդ, շարքային Թ.Սլոյանը, նույն զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրից կրակել է նույն ջոկի հրամանատար, մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կամո Հովհաննիսյանի դեմքին։  Ստացած վնասվածքից Կ. Հովհաննիսյանը տեղում մահացել է, որից հետո շարքային Սլոյանը ինքն իրեն գլխի շրջանում պատճառել է հրազենային մահացու վիրավորում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ