News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում կաշառք են վերցնում ոչ միայն փողով, այլ նաեւ ոչխարներով եւ մրգով:

Ինչպես գրում է haqqin.az-ը, վկայակոչելով փաստաբան Իրադ Ջավադովին, եղել են կաշառակերության դեպքեր, երբ մարդուց պահանջել են բնակարանը ձեւակերպել սիրուհու, հեռավոր գյուղում տատիկի կամ հեռավոր ազգականների անունով, իսկ նոտարներն ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքին, որ նվիրատվություն կատարող մարդու եւ ընդունողի միջեւ ազգակցական կապ չկա:

Փաստաբան Էլչին Ղամբարովը հիշել է մի դեպք, երբ Ջալիլաբադի  բնակչից մի քանի ոչխար էին պահանջել, եւ նա «Կովկասի գերուհուց» հայտնի կադրի օրինակով ոչխարներին քշել էր կաշառք վերցնող պաշտոնյայի բակը:

Սակայն ամենաօրիգինալ կաշառքը եղել է Բաքվի գյուղերից մեկում, որտեղ ոստիկանները, իմանալով, որ ձերբակալվածը գումար չունի,նրանից կաշառքը թզով եւ խաղողով էին պահանջել: «Մոսկվիչի» բեռնախցից թուզն ու խաղողը դույլերով կրելուց հետո ոստիկանները նրան ազատ էին արձակել, նշել է գործակալության աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ