News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


2017թ.-ն վարդագույն աքաղաղի տարին է, ինչը նշանակում է` հաջողությունը ժպտալու է աշխատասեր մարդկանց: Այս մասին այսօր` դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց աստղաբան Էլյա Հովհաննիսյանը:

Միեւնույն ժամանակ հաջորդ տարի գերիշխող մոլորակը Սատուրն է լինելու, ինչն ըստ աստղաբանի, նշանակում է` մեծ կամք, աշխատասիրություն, պատասխանատվություն ունեցող անձինք են հաջողության հասնելու:

«Տարին հաջող է լինելու այծի, ձիու, կապիկի, եզի, խոզի տարում ծնվածների համար, նրանց մոտ անպայման հաջողություն է լինելու, իսկ օձի, վագրի, շան տարում ծնվածներից պահանջվում է հատուկ ուշադրություն իրենց անձի նկատմամբ, որովհետեւ իրենք քիչ են հետաքրքրվում` ով են իրենք,  ինչու են ծնվել, ինչ է պահանջվում նրանցից: Եթե նրանք եկել են հաճույքի համար, Սատուրնը կսովորեցնի ինչ անել»,- ասաց աստղաբանը:

Էլյա Հովհաննիսյանի կանխատեսմամբ` բացառիկ հաջողակ երեխաներ են ծնվելու մարտի 8-ին եւ 23-ին: Աստղաբանը խորհուրդ տվեց նաեւ հաջորդ տարի հետեւել սննդակարգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ