News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կանադայի հայ դատի հանձնախումբը դիմել է երկրի կառավարությանը՝ կոչ անելով Ադրբեջանին պատասխանատվության կանչել հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության սիստեմատիկ ոչնչացման համար:

Հայտարարությունն արվել է Ջուղայում հայկական գերեզմանոցի ոչնչացման 11-րդ տարելիցի կապակցությամբ:

Չնայած բացահայտ ապացույցներին եւ միջազգային կազմակերպությունների՝ Եվրախորհրդարանի, Հուշարձանների եւ պատմական վայրերի պաշտպանուիթյան միջազգային խորհրդի կողմից այդ վայրագության դատապարտմանը՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հերքել այդ հանցագործությունը՝ միաժամանակ նխաստելով երկրում հայկական մշակութային եւ կրոնական օբյեկտների ոչնչացմանը:

Կանադայի հայ դատի հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանը Կանադայի կառավարությանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի վերջ տրվի հայկական ժառանգության ոչնչացմանը:

«Ժողովրդի քաղաքակրթության ոչնչացումը անհամատեղելի է խաղաղության, արդարության եւ հավասարության ազնիվ միջնորդ դառնալու ցանկացած երկրի ձգտումների հետ: Ադրբեջանը չի կարող այդպիսին համարվել, քանի դեռ չի խոստովանել սեփական պատմությունը, չի հարգել այլ ժողովուրդների իրավունքներն ու ազատությունները»,- ասել է Միրաքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ