Թուրքական դատարանը կալանավորման որոշում է կայացրել օրեր առաջ գյուլենական լինելու մեղադրանքով ձերբակալված Իզմիրի բողոքական եկեղեցու սպասավոր Էնդրյու Կրեգ Բրանսոնին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Իզմիրի ոստիկանությունը օրեր առաջ ձերբակալել էր Իզմիրում 20 տարի ապրող, բողոքական եկեղեցու սպասավոր Էնդրյու Կրեգ Բրանսոնին եւ նրա կնոջը։ Զույգին տեղափոխել են դատարան, որտեղ գաղտնի վկայի ցուցմունքից հետո Բրանսոնի նկատմամբ դատարանը կալանավորման որոշում է կայացրել՝ նրան մեղադրելով Թուրքիայում ահաբեկչական հռչակված Գյուլենի շարժման անդամ լինելու մեջ։