Սիրիական զորքերը Հալեպի արեւելքից խաղաղ բնակիչների դուրսբերման ընթացքում դադարեցրել են հարձակումը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Խաղաղ բնակչության դուրսբերման ընթացքում սիրիական զորքերը դադարեցրել են հարձակումը»,- հայտարարել է նա:
Ըստ Կոնաշենկովի՝ խաղաղ բնակիչներին դուրս բերելուց հետո Սիրիայի բանակը կշարունակի քաղաքի արեւելյան հատվածի ազատագրումը, զինյալները դուրս կմղվեն կամ կոչնչացվեն: