Հաշտեցման ռուսական կենտրոնը Հալեպի արեւելյան թաղամասերից խաղաղ բնակչության դուրսբերումը կամակերպել է Քարիմ Հուն եւ Էլ-Մահայար շրջանների մարդասիրական միջանցքներով: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ մարդիկ «անդադար հոսքով» մարդասիրական միջանցքներով դուրս են գալիս դեպի քաղաքի՝ սիրիական կառավարության կողմից վերահսկվող հատված:
Կոնաշենկովը հավելել է, որ սիրիական կառավարությունը վերահսկում է Հալեպի 93 տոկոսը: