News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է «Բելառուսի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» համաձայնագիրը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փաստաթղթին Հայաստանի միանալու հետ կապված առանձին Արձանագրությամբ լրացումներ եւ փոփոխություններ են կատարվել 2000 թվականի փետրվարի 11-ին ստորագրված համաձայնագրում:

Ստորագրված փաստաթղթերի հիմնական նպատակն է «Պաշտպանական համակարգեր» Միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի զարգացմամբ նպաստել ռազմական, երկակի ու քաղաքացիական նշանակության արտադրանքի համաշխարհային շուկայում բարձր տեխնոլոգիական եւ մրցունակ նմուշների ստեղծման ու արտադրության ուղղությամբ, ինչպես նաեւ նշված արտադրանքի գոյություն ունեցող նմուշների վերանորոգման եւ արդիականացման աշխատանքների (ծառայությունների) կատարման համար խմբի մասնակիցների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների գիտատեխնիկական, արտադրական, նորոգման եւ ներդրումային ներուժի առավելագույն օգտագործումը, որն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի Հանրապետության պաշտպանական ներուժի ամրապնդմանը:

Փաստաթղթերը նաեւ Հայաստանի Հանրապետության համար իրավական հիմք եւ պայմաններ են ստեղծում արտադրական, գիտատեխնիկական եւ ներդրումային ներուժի հետագա ինտեգրման եւ առավել արդյունավետ օգտագործմանը մասնակցելու, ինչպես նաեւ Կողմերի պետությունների արդյունաբերական համալիրների կոոպերացիոն կապերի բարձր մակարդակի ապահովման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ