News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն չի քննարկում Թուրքիայի դեմ պատժամիջոցեր սահմանելու հարցը: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության քաղաքականության հարցերով ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանիչը:

Նրա խոսքով՝ ԵՄ- եւ անդամ երկրները խորին մտահոգությամբ են հետեւում Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին: «Մենք կոչ ենք արել Թուրքիային՝ որպես ԵՄ անդամակցությանը հավակնորդ պետության,  պահպանել ամենաբարձր չափանիշներ օրենքի գերակայության եւ մարդու հիմնարար իրավունքների հարցում: Թուրքիայի իշխանություներն այդ կապակցությամբ հստակ պարտականություններ են ստանձնել»,- ասել է Մայա Կոսյանչիչը:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն կապ է պահպանում Թուրքիայի իշխանությունների հետ բոլոր մակարդակներում: «Անհրաժեշտ է աղբյուրները բաց պահել, միաժամանակ մենք մեր թուրք գործընկերների կողմից լիակատար հստակության կարիք ունենք»,- ասել է նա:

Ավելի վաղ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնը հնարավոր էր համարել Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցների կիրառումը ընդդիմության եւ լրագրողների նկատմամբ նախագահ Էրդողանի վարած քաղաքականության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ