News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կենդանիների մեծ մասը զույգավորման շրջան ունի: Մնացած ժամանակ բեղմնավորումը նրանց այդքան չի հետաքրքրում: Իսկ մարդիկ սեքսով ավելի հաճախ են զբաղվում: Նորվեգիայի բնական եւ տեխնիկական գիտությունների համալսարանի աշխատակիցները պարզել են, թե ինչն է պատճառը, գրում է The Times of India-ն:

Նրանք նշում են, որ սեքսը մարդկանց թույլ է տալիս լուրջ հարաբերություններ պահպանել: Դա նպաստում է զուգընկերների միջեւ սերտ կապին: Բացի այդ, հետազոտողները հայտնաբերել են, որ զուգընկերոջը հավատարիմ լինելու աստիճանն ու օրալ հակաբեղմնավորիչների տեսակն ազդում են սեռական ակտերի հաճախականության վրա:

Գիտնականները հարյուր կանանց շրջանում հարցում են անցկացրել եւ պարզել, որ լուրջ հարաբերություններ ունեցող եւ զուգընկերներին հավատարիմ կանայք, որոնք հորմոնալ հակաբեղմնավորիչներ են ընդունում, հաճախ են սեքսով զբաղվում զուգընկերների հետ: Առավել սերտ է հաճախակի սեքսի եւ մեծ քանակությամբ սինթետիկ պրոգեստերոնով ու էստրոգենի քիչ քանակով հակաբեղմնավորիչների միջեւ կապը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ