News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի Շումենի մարզի Խիտրինո գյուղում երկաթուղային վթարի պատճառված վնասի չափերը, որի հետեւանքով 5 մարդ է զոհվել, նույնպիսին են, ինչ տարերային աղետի ժամանակ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է երկրի ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Գեորգի Կոստովը:

«Տվյալ դեպքում խոսում ենք տրանսպորտային վթարի մասին, սակայն տեղի ունեցած պայթյունները զգալի նյութական վնաս են պատճառել»,- ասել է Կոստովը՝ նշելով, որ պայթյունի ալիքը ծայրահեղ կործանարար է եղել:

Սեղմված գազի ցիստերններ տեղափոխող գնացքը շաբաթ առավոտյան Խիտրինո գյուղի երկաթուղային կայարանի շրջանում ռելսերից դուրս է եկել: 26 ցիստերնից 23-ը գազով էին լցված, որոնցից մի քանիսը վթարի հետեւանքով պայթել են: Տարբեր տվյալներով վիրավորների թիվը կազմում է 12-ից մինչեւ 25 մարդ:

Վթարի վայրում աշխատում են հրշեջները եւ բժիշկները: Հրշեջ անվտանգության եւ բնակչության պաշտպանության գլխավոր տնօրինության պետ Նիկոլայ Նիկոլովը նշել է, որ վթարի վայրի մերձակայքում բնակվող մարդկանց տարհանել են, ոմանց՝ նույնիսկ հարկադրաբար, քանի որ բնակիչները չէին ցանկանում իրենց տները լքել:

Երկրի վարչապետի պաշտոնակատար Բոյկո Բորիսովը մեկնել է արտակարգ իրադրության վայր: Facebook-ի իր էջում նա քաղաքացիներին կոչ է արել տուժողների համար արյուն հանձնել, քանի որ հիվանդանոցների ունեցածը չի բավականացնում:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Խիտրինոյի բնակիչներն ահաբեկված են, շատերը պայթյունների ձայնից են արթնացել, որը տեղի է ունեցել վաղ առավոտյան, եւ կարծել են, թե երկրաշարժ է տեղի ունեցել կամ երկնաքար է ընկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ