News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վանաձորի նախկին ավագանու անդամ Վահան Մխիթարյանը հրաժարվեց որեւէ պաշտոնական մեկնաբանություն տալ իր տնակի հրդեհի առաջացման պատճառների մասին, սակայն հարցազրույցից դուրս NEWS.am-ի թղթակցին նշեց, որ հնարավոր է՝ դիտավորյալ են հրդեհել տնակը:

Ինչ վերաբերում է տնակում հայտնաբերված զենք-զինամթերքին, ասաց, որ տեղյակ չէ, թե ինչպես են դրանք հայտնվել տնակում:

«Այստեղ ժամանակին ազատամարտիկներ են ապրել, հնարավոր են նրանցից»,- ասաց նա:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը նշեց, որ տեղում աշխատում է քննչական խումբը, որոնք, սակայն, դեռեւս վախենում են մոտենալ ծխացող տնակին, հայտնաբերվել են մեծ քանակությամբ զինատեսակներ, որոնց մասին տեղեկատվություն կտա ավելի ուշ:

Չի բացառվում, որ այդտեղ այլ զենք զինամթերք լինի եւ նոր պայթյունի վտանգ առաջանա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորում, այսօր՝ դեկտեմբերի 10-ի գիշերը ժամը 06.30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել քաղաքի ավագանու նախկին անդամ Վահան Մխիթարյանի տնակում, որը գտնվում է Ծիծեռնակ ճամբարի հարեւանությամբ՝ Վանաձոր հանգստի գոտում:

Զանգով դեպքի վայր հասած Վահան Մխիթարյանը տնակը հայտնաբերել է կրակների մեջ:

Հրշեջների կողմից հրդեհը մարելու ընթացքում պայթյուն է տեղի ունեցել եւ կասկածներ կան, որ տնակում զենք-զինամթերք է եղել:

Նշենք, որ Վահան Մխիթարյանը նախորդ երկու գումարման ավագանու անդամ էր, մշտապես աչքի էր ընկնում իր ընդդիմադիր կեցվածքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ