News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում Ինդոնեզիայի դեսպանություն հիմնելը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Այս մասին դեկտեմբերի 8-ին, Ինդոնեզիայի Նուսա Դուա քաղաքում «Բալիի ժողովրադավարական 9-րդ ֆորումի» շրջանակներում Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության Ամերիկայի եւ Եվրոպայի երկրների գլխավոր վարչության պետ Մուհամեդ Անշորի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը հանգամանալից անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցերի, քննարկվեցին ս.թ. նոյեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Ջակարտա կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Երկուստեք վերահաստատեց երկկողմ կապերի առավել խորացման եւ ամրապնդման անհրաժեշտությունը՝ ողջունելով առկա դրական դինամիկան:

Երկկողմ համագործակցության խորացման հեռանկարների համատեքստում կարեւորվեց Ջակարտայում ՀՀ դեսպանության գործունեությունը: Այդ առումով նախարարի տեղակալ Պապիկյանը հույս հայտնեց, որ փոխադարձության սկզբունքով Ինդոնեզիայի իշխանությունները մոտակա ժամանակներս կդիտարկեն Երեւանում Ինդոնեզիայի դեսպանություն հիմնելու հարցը՝ ընդգծելով, որ այդ քայլը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Մուհամեդ Անշորն իր հերթին շնորհակալություն հայտնեց «Բալիի ժողովրադավարական 9-րդ ֆորումին» մասնակցելու կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ այս հանդիպումը լավ առիթ է երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերի քննարկման համար:

Զրուցակիցներն անդրադարձան Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին եւ Հարավարեւելյան Ասիայում տեղի ունեցող գործընթացներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ