News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի գիտահետազոտական համակարգը դեռ անհրաժեշտ կապեր չունի եվրոպական գիտահետազոտական ցանցի հետ, կարծում է գերմանական ZENIT (Zentrum für Innovation und Technik)-ի փորձագետ Մայքլ Գութը։

««Հորիզոն 2020» ծրագրի՝ հայ գիտնականներին ընձեռած լավագույն հնարավորությունը եվրոպական գիտահետազոտական ցանցին, գիտական լաբորատորիաներին եւ առհասարակ, Եվրոպայի լավագույն գիտական փորձառությանը հասանելիություն ստանալն է: Սա Հայաստանի համար գլոբալ գիտահետազոտական ընտանիքի լիարժեք անդամ դառնալու հրաշալի հնարավորություն է: Այդ պատճառով էլ մենք այստեղ ենք՝ օգնելու կառուցել այդ կապերը»,- ասել է ««Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում հայկական աղգային կոնտակտային անձանց համար ուսուցումներ անցկացնող փորձագետը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Դեկտեմբերի 6-7-ը «Հորիզոն 2020»-ի շրջանակում Ազգային կոնտակտային անձանց (ԱԿԱ) ուսուցումների երկօրյա հանդիպումը կազմակերպվել էր «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» եւ «ԵՄ-ն՝ նորարարության համար» նախաձեռնությունների շրջանակում:

Ազգային կոնտակտային անձինք (ԱԿԱ) հանդիսանում են հիմնական տեղեկատվական եւ աջակցող կառույցներ Հայաստանի այն կազմակերպությունների եւ ընկերությունների համար, որոնք նպատակ ունեն ընդգրկվելու ԵՄ-ի «Հորիզոն 2020» խոշոր գիտահետազոտական եւ նորարարական շրջանակային ծրագրում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ «Հորիզոն-2020» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020) միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016 թ.-ի մայիսի 19-ին, վավերացվել է Ազգային ժողովի կողմից եւ ուժի մեջ է մտել 2016թ.-ի նոյեմբերի 12-ին: «Հորիզոն-2020»-ը ԵՄ գիտահետազոտական նախագծերի եւ նորարարության ծրագիրն է, որի ծրագրերն առաջարկում են 80 միլիարդ եվրո մրցակցային ֆինանսավորում ասոցացված երկրներին՝ զարգացնելու այդ երկրների գիտության եւ ձեռներեցության ոլորտները:

Տպել
Ամենաշատ