News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան ավարտում է քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնելուն ուղղված խորհրդակցությունները, որի պատճառը վարչապետ Մատեո Ռենցիի հրաժարականն է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Այսօր երկրի ղեկավարը հանդիպելու է առաջատար քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետԼ

Նախօրեին Մատարելլան հանդիպել է խորհրդարանական տարբեր խմբակցությունների պատգամավորների եւ սենատորների հետ: «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ իր կուսակցությունը մինչեւ այս տարեվերջ ընտրությունների մասին օրենքի ընդունման, հունվարին խորհրդարանը ցրելու եւ մարտին արտահերթ ընտրություններ անցկացնելու կողմնակից է:

Սպասվում է, որ պետության ղեկավարն առաջիկա օրերին որոշում կկայացնի, թե ում է հանձնարարելու կառավարություն ձեւավորել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ