News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» խմբի գործով կալանավորված անձանց մեծ մասի համար հարազատների հետ տեսակցության արգելանքը չի հանված: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը:

Երթը կազմակերպել է «Հիմնադիր խորհրդարանը»:

«Իհարկե, չեն հարգվում «Սասնա ծռերի» իրավունքները՝ սկսած հարազատների հետ տեսակցության իրավունքի ոտնահարումից: Մենք գիտենք, որ վերջին օրերին, 1,5 տասնյակ կալանավորների նկատմամբ այդ արգելանքը հանվեց, բայց մեծամասնության համար այն դեռ մնում է: Այն մեղադրանքները, որ ներկայացված են, ըստ էության, եւս անօրինական են, եւ հետեւաբար իրավական առումով կալանավորվածները չունեն այն իրավունքները, որոնց պետք է հասու լինեին»,-ասաց նա:

Ենիգոմշյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանում կան քաղաքական պատճառներով կալանավորված բազմատասնյակ անձինք. «Հայաստանում ձեւական թղթի վրա այդ իրավունքները պաշտպանված են, բայց բազմատասնյակ քաղբանտարկյալների առկայությունը ցույց է տալիս, որ իրականում դա չկա, միայն թղթի վրա է: Մարդու իրավունքները ենթադրում են նաեւ արժանապատվության իրավունք: Մարդու իրավունքն է ունենալ ազատ եւ ինքնիշխան պետություն, իր երկրում ունենալ արժանապատիվ կյանք վարելու իրավունք: Այդ արժանապատիվ կյանքը նշանակում է ունենալ ստեղծագործելու հնարավորություն: Իսկ դրա համար պետք է քաղաքացու ֆիզիկական ամենատարրական պահանջները բավարարված լինեն, ինչը չկա մեր երկրում. Խոսքը սոցիալական արդարության, քաղաքական ազատությունների մասին է:

Եթե այդ տարրական իրավունքները չեն ամբողջացված, տվյալ երկրում ստեղծագործելու մարդու հնարավորությունը սահմանափակված է լինում:

ՀՀ-ում մարդու իրավունքները ոտնահարվում են, որովհետեւ իշխանությունների եւ նրանց արտաքին հովանավորների նպատակն է արգելք հանդիսանալ, որ ՀՀ քաղաքացին իր հայրենիքում լինի ազատ ու ստեղծագործ մարդ»,-իր խոսքն ամփոփեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ