News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերի ծառայությունը (European Union External Action)  հայտարարություն է տարածել Ադրբեջանում երիտասարդ ակտիվիստներ Ղիյաս Իբրահիմովին եւ Բայրամ Մամեդովին դատապարտելու կապակցությամբ, հայտնում է contact.az-ը:

ԵՄ հայտարարության մեջ ասվում է, որ ակտիվիստներին 10 տարով ազատազրկելու խիստ դատավճիռը եւ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հայտարարությունները հատկապես մտահոգիչ են: «Եվրամիությունը ուշադիր հետեւել է նրանց գործերին եւ մասնակցել է դատական նիստերին»,- ասված է հայտարարության մեջ:

Երկու ակտիվիստն էլ նախկինում դատապարտված չեն եղել եւ կալանավորվել են քաղաքական բնույթի գրաֆիտիի պատճառով: Նրանք խոստովանել են, որ գրաֆիտի են պատկերել, սակայն մերժել են թմրանյութերի հետ կապված մեղադրանքները:

ԵՄ-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել արդար եւ թափանցիկ հետքննել այդ գործերը՝ երկրի ստանձնած միջազգային պարտականություններին համապատասխան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ