News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Քելլիեն Քոնվեյը հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնի կողմնակիցների գործողությունների պատճառով ինքը սպառնալիքներ է ստանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օրերս Washington Post-ը «Այո, Քոնվեյ, Դուք իրոք հարթակ տրամադրեցիք սպիտակամորթների գերակայության համար» վերնագրով հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավը նպաստել է ազգայնականության դիրքերի ուժեղացմանը:

«Washington Post-ն իմ մասին թունավոր վերտառությամբ հոդված էր հրապարակել: Այդ ամենը սխալ է, բայց դրա պատճառով ես մի քանի սպառնալիք եմ ստացել», — ասել է Քոնվեյը MSNBC-ի եթերում:

Նրա խոսքով, երբ ինքը քաղաքական թեմաներով վիճաբանության մեջ է մտնում, մասնավորապես դեմոկրատների դիրքորոշման շուրջ, ինքը նոր սպառնալիքներ է ստանում:

«Ամեն անգամ, երբ ես պաշտպանում եմ ինձ մեղադրանքներից, ես նոր սպառնալիքներ եմ ստանում», — նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ