News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերամաներենի ավստրիական տարբերակի ուսումնասիրության ինստիտուտը տարվա բառ է ճանաչել Bundespräsidentenstichwahlwiederholungsverschiebung նորաբանությունը, որը բառացի թարգմանվում է «դաշնային նախագահի ընտրությունների երկրորդ փուլի կրկնակի քվեարկության հետաձգում», հայտնում է Kurier-ը:

«Այս վառ օրինակն ունի 51 տառ: Դրա օգտին է քվեարկել 10 հազար  մարդկանց ավելի քան 1/3-ը»,- գրում է թերթը:

Ժյուրիի նախագահ Ռուդոլֆ Մուրի խոսքով՝ այդ բառն իր նշանակությամբ եւ երկարությամբ  այս տարվա քաղաքական իրադարձությունների (որոնք առանձնացան նախագահի ընտրական գործընթացի ձգձգմամբ) քամահրական մեկնաբանությունն է:

«Այս հասկացությունը շատ լավ ցուցադրում է գերմաներենի յուրահատկությունը, որում կարելի է միավորել ցանկացած թվով գոյականներ եւ նոր բառեր ստանալ»,- հավելել է Մուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ