News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մեր քաղաքացիների մեծ մասը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը միջինից ցածր է գնահատում: Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրը, NEWS.am-ը հարցում է անցկացրել Երեւանում՝ պարզելու՝ արդյոք նրանք Հայաստանում իրենց իրավունքները պաշտպանված են համարում:

Հարցվածների մեծ մասի կարծիքով՝ Հայաստանում տարբեր ոլորտներում անընդհատ խախտվում են մարդու իրավունքները եւ իրավունքների պաշտպանության մակարդակը գնալով նվազում է:

«Շատ ցածր եմ գնահատում, անընդհատ մեր իրավունքները խախտվում են եւ ոչինչ չի արվում այս ուղղությամբ: Մեր իշխանությունները, մարդու իրավունքների պաշտպանը պետք է առաջին հերթին քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվեն, հետո նոր իրենց գրպանները լցնելու»,-ասաց քաղաքացիներից մեկը:

«Էստեղ բոլորովին պաշտպանված չեն մարդու իրավունքները, տանջվելով, մեծ դժվարությամբ է հաջողվում պաշտպանել մեր իրավունքները, մեզ մոտ կան օրենքներ, բայց չեն կիրառվում»,-ասաց մեկ այլ քաղաքացի:

Հարցվածներից շատերը նշեցին, որ շատ հաճախ իրավունքների խախտման հանդիպել են դատարանում, աշխատատեղում եւ տրանսպորտում:

«Իմ իրավունքները կոնկրետ փաստաբան մարդ է խախտել, ինքը օրենքով պետք է իմ իրավունքները պաշտպաներ, բայց հակառակն եղավ՝ գումարը վերցրեց եւ իրավունքներիս պաշտպանությամբ չզբաղվեց: Հիմա էլ դատարանով իրեն են արդարացնում եւ ինձ մեղավոր հանում: Սա է մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,-ասաց հարցված քաղաքացիներից մեկն ու հավելեց. «Առավոտյան արթնանում ենք, որ գնանք աշխատանքի՝ արդեն մեր իրավունքների խախտումն սկսվում է: Տրանսպորտում ահավոր վիճակ է, գնում ես աշխատանքի՝ նորից նույնը: Ո՞րն ասեմ...»

Մեր քաղաքացիներից շատերը նշեցին, որ հույս ունեն, որ նոր կառավարությունը որոշակի քայլեր կձեռնարկի այս ոլորտում  եւ երկրում առկա այլ հարցերում դրական փոփոխություններ իրականացնելու համար:

«Շատ լավ ա էս նոր նստածը, ընտիր ա: Իրա ասելով շատ փոփոխություններ է անելու, այդ թվում մեր իրավունքների հետ կապված փոփոխություններ: Մի քիչ հուսադրող, ոգեւորող բաներ կան»,-ասաց մեկ այլ երեւանաբնակ:

Իսկ մեկ այլ հարցման մասնակից էլ նշեց. «Նոր կառավարությունից ոչ մի լավ բան չեմ ակնկալում, հնարավոր չէ, որ միանգամից հեղափոխություն լինի այս հարցում»:

Տպել
Ամենաշատ