News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայում մոտ կես միլիոն մարդ է հավաքվել ցույցի՝ ի աջակցություն երկրի նախագահ Պակ Կըն Հեի իմպիչմենտի մասին օրինագծի:

«Ռյոնհապ» գործակալության փոխանցմամբ՝ Սեուլի կենտրոնում հավաքված ցուցարարները նախագահի անհապաղ հրաժարականի պահանջով կարգախոսեր են վանկարկում՝ կոչ անելով հեռանալ, առանց Սահմանադրական դատարանի որոշմանը սպասելու: Որոշները բղավում են «հաղթանակ» եւ կոչ անում անհապաղ կալանավորել նախագահին:

Հոկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Հարավային Կորեայի նախագահի մտերիմ ընկերուհին՝ Չհվե Սուն Սիլը, որը որեւէ առնչություն չունի պետական ծառայության հետ, խմբագրել է նախագահի ելույթները: Քննիչները ենթադրում են, որ նա մասնակցել է երկրի կառավարմանը:

Հարավային Կորեայի դատախազությունը նոյեմբերի 20-ին ներկայացրել էր աղմկահարույց սկանդալի հետաքննության միջանկյալ արդյունքները։ Երկրի նախագահի մտերիմ ընկերուհի Չհվե Սուն Սուլին եւ եւս 2 բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք է ներկայացվել կաշառակերության, դրամաշորթության եւ ծառայողական դիրքի չարաշահման մեջ։

Հարավային Կորեայի նախագահի շուրջ քաղաքական սկանդալը բորբոքվել էր այն բանից հետո, երբ Պակ Կըն Հեն հրապարակավ ներողություն էր խնդրել այն բանի համար, որ նախագահական ելույթների տասնյակ տեքստեր մինչեւ հրապարակավ ընթերցվելը «արտահոսել են» իր ընկերուհի Ցոյ Սուն Սիլի մոտ։

Բացի դրանից Ցոյը ամենայն հավանականությամբ քաղաքական ճնշումների միջոցով ստիպել էր հարավկորեական կորպորացիաներին գումար փոխանցել իրեն պատկանող երկու ոչ կոմերցիոն հիմնադրամներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ