News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի հյուսիսային շրջաններից մեկի` Մատաղիսի եւ Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահներն ունկնդրել են զորամասի հրամանատարի զեկույցը, որից հետո հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական եւ ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: Հայաստանի Հանրապետության նախագահը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին:

ԼՂՀ պաշտպանական մեկ այլ շրջանում տեղի է ունեցել հերթական զորանոցի եւ զորամասի օժանդակ շինությունների բացում, որից հետո Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը Արցախ այցելած ՀՀ արվեստի գործիչների հետ ներկա են գտնվել շարահրապարակում անձնակազմի համար կազմակերպված համերգին:

Երեկոյան Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ՀՀ եւ ԼՂՀ նախագահները ներկա են գտնվել «Ամուր հավատք, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք» միջոցառմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ