Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» անվադողերի մշակման արտադրամասից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել՝ 17.19-ին:
Արտադրամասի ներսում այրվել է գրասենյակի գույքը՝ բազմոց, սեղան, աթոռ, բանվորական հագուստ և ջերմահարվել առաստաղը: