News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Օլիմպիական չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ամանորյա տոները Հայաստանում չի նշելու: Այս մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում ասել է ինքը՝ չեմպիոնը (ֆոտոռեպորտաժ):

Անդրադառնալով մանուկ ժամանակ Նոր տարուց եւ Ձմեռ պապից ունեցած սպասումներին՝ Ալեքսանյանը հիշեց, որ ամենից շատ երազում էր խաղալիքներ նվեր ստանալ: «Հիմա դժվարությամբ եմ հիշում, բայց մյուս երեխաների նման ես հավանաբար ամենից շատ նոր խաղալիքների մասին էին երազում»,- խոստովանում է նա:

Ըմբիշը նշեց, որ անցնող տարին ավելի քան հաջող էր: «20 տարի անց ինձ հաջողվեց ոսկե մեդալ նվաճել Օլիմպիական խաղերում՝ ներկայացնելով Հայաստանը»,- հիշեցրեց Ալեքսանյանը:

Մարզիկը վստահ է, որ եկող 2017 թվականը իր համար այնքան հաջող կլինի, որքան ամբողջ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար:  «Ես ուզում եմ մեր ժողովրդին խաղաղ երկինք մաղթել, բարեկեցություն եւ բարգավաճում եկող 2017 թվականին»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ