News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում դեկտեմբերի 10-ին բացվեց Ամանորյա բարեգործական տոնավաճառը, որին մասնակցում էին մեր երկրում հավատարմագրված դիվանագետները (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի հետ զրույցում Հայաստանում Չինաստանի դեսպանատան մամուլի խոսնակ Ձո Սյան, ներկայացնելով տոնական տաղավարն, ասաց. «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հրավերով մենք կազմակերպել ենք բարեգործական տոնավաճառ: Ողջ հասույթը մենք կնվիրաբերենք մեր հայ բարեկամներին, որոնք կարիքի մեջ են: Չինաստանի դեսպանատունը 4-րդ անգամ է մասնակցում միջոցառմանը»:

Ձո Սյան, հայերենով շնորհավորելով հայ ժողովրդին, ասաց, որ իրենք կարող են իրենց ավանդն ունենալ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: «Շուտով Նոր տարի է, եւ մեր տաղավարում ներկայացված են չինական մշակույթի խորհրդանիշեր: Չինական օրացույցով եկող տարին աքլորի տարի է: Աքլորը էներգետիկ աշխատանքի եւ կյանքի խորհրդանիշ է: Մենք մեր հայ բարեկամներին հաջողություն, առողջություն, ընտանեկան երջանկություն ենք մաղթում»,- ասել է Սյան:

ԱՄԷ դեսպանատան աշխատակցուհի Հասմիկ Երիցյանը նշեց, որ դեսպանատան նպատակը նման միջոցառումներին մասնակցելն է: «Հատկապես, երբ մենք իմացանք, որ հասույթը տրամադրվելու է բարեգործությանը: Այդ պատճառով դեսպանը հետաքրքրված է միջոցառման մասնակցյամբ, որպեսզի հնարավորինս շատ միջոցներ հատկացվեն անապահով երեխաներին»,- ասել է դեսպանատան աշխատկցուհին:

Տոնավաճառին մասնակցել են նաեւ Լիտվայի եւ Շվեյցարիայի դեսպանատները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ