News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը դեկտեմբերի 10-ին խորհրդարան է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի նպատակն է անցում կատարել երկրի կառավարման նախագահական կառավարման ձեւի, հայտնում է NTV-ն:

Խորհրդարանը սահմանադրական փոփոխությունները կդնի հանրաքվեի, եթե օրինագծի օգտին քվեարկի ավելի քան 330 պատգամավոր: Հանրաքվեն պետք է կայանա 2017-ի մարտին կամ ապրիլին:

Ենթադրվում է, որ իշխող կուսակցությունն եւ Ազգայնական շարժումը, որոնք միասին 355 մանդատ ունեն, կողմ կքվեարկեն հանրաքվեին, իսկ ընդդիմադիր կուսակցությունները՝ դեմ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ